Անգլիական "Տոտենհեմի" 30-ամյա գիգանտ հարձակվող Փիթեր Կրաուչը տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին տեղափոխվել է "Սթոք Սիթի". այս մասին տեղեկացնում է հանրահայտ Sky Sports լրատվամիջոցը: Տրանսֆերային գործարքի ընդհանուր գումարը կազմել է 10 մլն
ֆունտ ստերլինգ: Հավելենք, որ Կրաուչը ստիպված էր լքել "Տոտենհեմը" այն պարզ պատճառով, որ "խթանների" կազմը համալրեց Էմանուել Ադեբայորը: Նշենք, որ անցած մրցաշրջանում Կրաուչն Անգլիայի առաջնությունում
անցկացրել է 34 հանդիպում և խփել է ընդամենը 4 գոլ:
|