Ինչպես հայտնում են ռուսական սպորտային լրատվամիջոցները, պորտուգալական "Վիտորիա Գիմարայեշի" կիսապաշտպան Ռուի Միգելն իր կարիերան կշարունակի ռուսական "Կրասնորդար" թիմում, որտեղ հանդես է գալիս մեր ազգային հավաքականի խաղացող Յուրա Մովսիսյանը: Պորտուգալացի խաղացողի հետ կնքվել է երկամյա պայմանագիր: Նշենք նաև, որ խաղացողի համար վճարվել է 1 մլն եվրո:
|