Կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ հարձակվող Բոյան Կրկիչը, որը ծնկի ծանր վնասվածք էր ստացել
Իսպանիայի "Լա լիգայի" առաջնության 31-րդ տուրի "Ալմերիայի" դեմ խաղում, ամենայն
հավանականությամբ կվերականգնվի մինչև մրցաշրջանի ավարտը. այս մասին տեղեկացնում է "կապտանռնագույնների" պաշտոնական կայքը: Ավելի վաղ
ենթադրվում էր, որ հարձակվողը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հանդիպումները: Կրկիչի
վերադարձն ակնկալվում է մայիսի 15-ին, երբ "Բարսելոնան" կխաղա "Դեպորտիվոյի" հետ:
|