Ընդամենը օրեր առաջ կատալոնական "Բարսելոնայից" հռոմեական "Ռոմա" տեղափոխված 21-ամյա Բոյան Կրկիչը իտալական մամուլի ներկայացուցիչներին ներկայացրել է իր նոր մարզաշապիկը. "Ռոմայում" նա կկրի 14 համարի մարզահագուստը: Իտալական Football Italia լրատվամիջոցը մեջբերում է խաղացողի խոսքերը. "Համարի ընտրությունը կատարել եմ այն պարզ պատճառով, որ այդ համարն էին ժամանակին կրում նաև Յոհան Կրույֆն ու Թյերի Անրին, ովքեր իմ լավ բարեկամներն են և ես նրանցից շատ բան եմ սովորել",-ասել է Բոյանը: Հիշեցնենք, որ Կրկիչը "Ռոմա" է տեղափոխվել 12 մլն եվրոյի դիմաց և հռոմեացիների հետ 4-ամյա պայմանագիր է կնքել: