Home » 2012 » Մայիս » 1 » Կրկին առաջին պլան են գալիս նոր մարզաշապիկները
10:38
Կրկին առաջին պլան են գալիս նոր մարզաշապիկները
 Քանի որ արդեն մոտենում է ամառը, եվրոպական գրանդները սկսել են հանրությանը ներկայացնել իրենց նոր մարզաշապիկները, որոնցով հանդես կգան առաջիկա մրցաշրջանում։ Եվրոպական գրանդներից առաջինն իտալական "Միլանն" եղավ, ով հանրությանը ներկայացրեց իր նոր մարզաշապիկը։ "Ռոսսոներիների" նոր մարզաշապիկը կրկին կարմիր և սև գույների խառնուրդ է, սակայն այս անգամ մարզաշապիկի վրա կա որոշակի համաչափություն․ մարզաշապիկի վրա կլինի 5 ուղղաձիգ գիծ, որոնցից 3-ը սև են, իսկ 2-ը՝ կարմիր։ Բացի այդ 3 տարվա ընդմիջումից հետո մարզաշապիկները ձեռք կբերեն օձիքներ։ Ըստ միլանյան գրանդի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության՝ նոր մարզաշապիկով "Միլանը" կխաղա արդեն իսկ այս մրցաշրջանում․ թիմն "Ա Սերիայի" 36-րդ տուրի շրջանակներում մայիսի 2-ին "Ատալանատայի" հետ խաղում խաղադաշտ դուրս կգա նոր մարզաշապիկով։
     Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Միլանի" նոր մարզաշապիկը․


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 607 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0