Մյունխենի "Բավարիայի" երիտասարդ ու տաղանդավոր կիսապաշտպան Տոնի Կրոսի ծառայություններով այժմ էլ հետաքրքրվում է մանչեսթերյան մյուս ակումբը՝ քաղաքային "Մանչեսթեր Սիթին": Գերմանիայի ազգային հավաքականի 22-ամյա խաղացողի համար "Սիթիի" ղեկավարները պատրաստ են մեծ գումարներ ծախսել այն դեպքում, եթե Մադրիդի "Ռեալն" ամռանը գնի Դավիդ Սիլվային, ում համար "Արքայական ակումբի" ղեկավարությունը պատրաստվում է 35 մլն եվրո վճարել: