Ամստերդամի "Այաքսից" պաշտոնական կայքից լուր է ստացվել, ըստ որի՝ 23 տարի հարազատ ակումբից հեռանալուց հետո լեգենդար Յոհան Կրույֆը պաշտոնապես վերադարձել է հոլանդական ակումբ՝ դառնալով թիմի ղեկավարներից մեկը: Երեկ Ամստերդամյան գերակումբի արտահերթ նիստում վերահսկողական խորհրդում նոր հինգ պաշտոններ են հաստատվել, դրանցից առավել նշանակալից է ակումբի լեգենդ Յոհան Կրույֆի նշանակումը ղեկավար պաշտոնում, ում պայմանագիրը նախատեսված է չորս տարով: Նշենք, որ բացի Կրույֆից խորհրդի անդամ են դարձել նաև Սթիվեն տեն Հավեն, Էդգար Դավիդսը,
Պոլ Ռեմերը և Մարյան Օլֆերսը։ Բացի սրանից, ամստերդամյան թիմի ղեկավարությունը ստիպված կլինի ակումբի
գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինող գտնել Ռիկ վան դեր Բյոգին:
|