Home » 2011 » Ապրիլ » 14 » Կրքեր Ռոնալդուի մոտալուտ տրանսֆերի մասին
20:38
Կրքեր Ռոնալդուի մոտալուտ տրանսֆերի մասին
Իտալական "Միլանը" մտադիր է այս մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել Մադրիդի "Ռեալի" աստղային կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուին: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է հենց միլանյան ակումբի սեփականատեր Բեռլուսկոնին:
Իտալական ակումբը Ռոնալդուի տրանսֆերի դիմաց մտադիր է առաջարկել  Զլատան Իբրահիմովիչին. գործարքի հաջող իրականացման դեպքում պորտուգալացին "Միլանում" տարեկան 15 մլն եվրո կստանա: Նաև նշվում է, որ բանակցություններին կարող է միջամտել "Բարսելոնան", քանի որ շվեդ ֆուտբոլիստի իրավունքները մինչ այժմ պատկանում են կատալոնական ակումբին:
Այսօր "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն մեկնաբանել է Քրիշտիանո Ռոնալդուի` "Միլան" տեղափոխվելու հնարավորությունը. "Չեմ կարող ասել, որ դա անհնար է, քանի որ ֆուտբոլում ոչ մի անհնար բան չկա: Բեռլուսկոնին իրապես կարող է խելահեղ  առաջարկ անել: Սակայն մենք չենք պատրաստվում վաճառել Ռոնալդուին: Այս հարցում ես միանշանակ վստահություն ունեմ":
Բացի այդ` Մոուրինյոն  բացառել է իր` "Չելսի" վերադառնալու հնարավորությունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 581 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 5