07:07 Կյելլինին չի կարողանա օգնել իր թիմին | |
Իտալիայի ազգային ընտրանու թերևս ամենից հուսալի ու, իրոք, անխոցելի պաշտպանը` թուրինյան "Յուվենթուսի" խաղացող Ջորջիո Կյելլինին, չի կարող օգնել իր թիմին "ԵՎՐՈ 2012"-ի 1/4 եզրափակչի անգլիացիների դեմ կայանալիք խաղում, քանի որ ֆուտբոլիստի ազդրի վնասվածքը, որը նա ստացավ իռլանդացիների հետ խաղում, դեռևս ամբողջովին չի լավացել: Իտալիայի ընտրանու բժիշկները հավաստիացրել են, որ եթե Իտալիան հայտնվեց կիսաեզրափակչում, ապա հենց այդ հանդիպմանն էլ խաղադաշտ կվերադառնա թիմի առաջատար պաշտանը, սակայն, իհարկե, եթե Իտալիան հաղթահարի Անգլիային:
| |
|
Total comments: 0 | |