Թուրինի "Յուվենթուսի" իտալացի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելլինին Goal.com հանրահայտ կայքի լրագրողի հետ զրույցում կիսվել է առաջիկա մրցաշրջանից ունեցած իր սպասելիքներով. "Մենք պատրաստ ենք պայքարել ամենաբարձր տեղերի համար: Վերջին
մրցաշրջանները մեզ համար անհաջող ստացվեցին, սակայն այն փաստը, որ մենք
այս տարի չենք մասնակցելու եվրագավաթներին, արդյունքում կարող է մեր օգտին լինել:
Միանշանակ հաջորդ տարի "Յուվենթուսը" չպետք է լինի 7-րդը, ինչպես եղավ նախորդ
մրցաշրջանում":
|