Ինչպես հայտնում են անգլիական լրատվամիջոցները, գերմանական Դորտմունդի "Բորուսիայի" լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է շուտով հայտնվել Լոնդոնի "Չելսիում", քանի որ վերջինիս սեփականատեր Ռոման Աբրամովիչը շարունակում է հիանալ այդ խաղացողի տաղանդով: Ռուս միլիարդատերը, ով այժմ գտնվում է Լեհաստանում, ցանկանում է անձամբ զբաղվել խաղացողի` թիմ հրավիրման հարցերով:
|