Լեհաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի "Բորուսիայի" առաջատար հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գալիք ամռանը կարող է տեղափոխվել անգլիական "Մանչեսթեր Յունայթեդ": Ինչպես արդեն իսկ հաղորդում է Sky Sport լրատվամիջոցը, Լևանդովսկին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել անգլիացիների հետ: Սպասվող այս գործարքն էլ կազմելու է մոտավորապես 15 մլն եվրո, իսկ խաղացողի հետ կնքվելու է պայմանագիր, որը նախատեսված կլինի գալիք 5 տարվա համար:
|