Դորտմունդի "Բորուսիայի" լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դեռևս չի էլ բացառում, որ նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ, չնայած որ նրա ծառայություններով այժմ հետաքրքված են մի շարք հայտնի եվրոպական գրանդ ակումբներ: "Այժմ կկենտրոնանամ միայն "Բորուսիայի" կազմում հանդես գալու վրա: Պայմանագիրս դեռևս երկու տարուց է միայն լրանում: Կտեսնենք, թե հետո ինչ կլինի ինձ հետ: Ոչ մի տեղ հաստատ չեմ շտապում: Գործակալիս հետ պարբերաբար կապվում եմ նաև ակումբի ղեկավարության հետ, փորձում հասկանալ, թե ինչ նոր նպատակներ է հետապնդում իմ այս թիմը",- ասել է լեհ ֆուտբոլիստը:
|