09:06 "Լա լիգա" 34-րդ տուր. Առաջատարները պարտվում են... | |
Իսպանիայի "Լա լիգայի" առաջնության 34-րդ տուրի շրջանակներում իրենց հանդիպումներն անցկացրին Մադրիդի "Ռեալը" և կատալոնական "Բարսելոնան":
Նախ "Սանտիագո Բեռնաբեու" խաղադաշտ դուրս եկան "Ռեալի" ու "Սարագոսայի" ֆուտբոլիստները, որտեղ հաջողությունն ուղեկցեց հյուրերին, որոնք կարողացան հաղթանակ տանել 3-2 հաշվով և դուրս գալ վտանգավոր գոտուց: Առանց Կրիշտիանո Ռոնալդուի խաղացող Մոուրինյոյի "Ռեալը" պարտվեց, սակայն դրանից չկարողացավ օգտվել քիչ անց խաղացող "Բարսելոնան", որը 2-1 պարտություն կրեց "Ռեալ Սոսյեդադից": Նշենք, որ Պեպ Գվարդիոլան ոչ մարտական կազմ էր դուրս բերել խաղադաշտ` ակնհայտորեն նախապատրաստվելով Մադրիդի "Ռեալի" հետ կայանալիք "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը: Երեկ Լա Կորունիայի "Ռիազոր" մարզադաշտում հարաբերությունները պարզեցին նաև տեղի "Դեպորտիվոն" ու Մադրիդի "Ատլետիկոն: Լարված պայքարում ընթացած հանդիպման ելքը վճռեց խաղի 80-րդ րոպեին հյուրերի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի խփած միակ գնդակը: Այս հաղթանակից հետո Մադրիդի "Ատլետիկոն" վաստակեց 52 միավոր ու առայժմ տեղափոխվեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: | |
|
Total comments: 1 | |
| |