Հռոմեական "Լացիոն" հետաքրքրված է արգենտինացի տաղանդավոր հարձակվող Խավյեր Սավիոլայի ծառայություններով: Ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ Սավիոլայի տեղափոխությունը կախված է միայն "Բենֆիկայի" ղեկավարությունից, քանի որ ֆուտբոլիստը պայմանագրով դեռևս 6 ամիս "Բենֆիկայում" խաղալու պարտավորություններ ունի: