Home » 2011 » Օգոստոս » 20 » "Լացիոն" շուտով կկորցնի Զարատեին
19:00
"Լացիոն" շուտով կկորցնի Զարատեին
 Ինչպես հայտնում է իտալական Football Italia ռադիոկայանը, հռոմեական "Լացիոյում" հաստատել են, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրենց պատկանող արգենտինացի եզրային խաղացող Մաուրո Զարատեն կարող է լքել "արծվային" ակումբը: Նշենք, որ 24-ամյա խաղացողով հետաքրքրվում են լոնդոնյան 3 թիմեր` "Արսենալը", "Տոտենհեմը" ու "Չելսին": Նշենք, որ այն բանից հետո, երբ Զարատեն դուրս է մնացել "Ռաբոտնիչկիի" դեմ կայացած խաղի հայտացուցակից, խաղացողի` թիմից հեռանալու մասին լուրերն ավելի են թեժացել: 
"Զարատեն շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, սակայն եթե մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը լավ առաջարկ լինի, ապա մենք կդիտարկենք այն",-հայտարարել է "Լացիոյի" մարզական տնօրեն Տարե Իգլին: Հավելենք նաև, որ Մաուրոյի եղբայրը` Սերխիոն, ով նաև խաղացողի գործակալն է, հայտարարել է, որ Զարատեն երջանիկ է իր ներկայիս ակումբում, սակայն պահանջում է ավելի լավ ֆինանսական պայմաններ: "Մաուրոն սիրում է "Լացիոն" և շատ է ցանկանում մնալ Հռոմում, բայց ոչ նման պայմաններում",-ասել է Սերխիոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0