Home » 2012 » Հունիս » 7 » Լամ. "Ես կլինեմ Մոուրինյոյի խաղացողը միայն "Բավարիայում"
20:56
Լամ. "Ես կլինեմ Մոուրինյոյի խաղացողը միայն "Բավարիայում"
 Գերմանիայի ազգային ընտրանու և Մյունխենի "Բավարիայի" եզրային ունիվերսալ պաշտպան Ֆիլիպ Լամն այսօր հայտարարել է, որ ինքը բավական շոյված է` իմանալով, որ իր ծառայություններով հետաքրքրվում է անձամբ Ժոզե Մոուրինյոն, ով այժմ ուզում է գերմանացուն տեսնել Մադրիդում: "Իհարկե, եթե պորտուգալացի մասնագետը ցանկանում է ինձ տեսնել իր թիմում, ապա պետք է թողնի Մադրիդի "Ռեալն" ու մտածի մեր "Բավարիան" գլխավորելու մասին: Ես չեմ պատրաստվում որևէ տեղ հեռանալ իմ հայրենի Գերմանիայից: Ես "Բավարիայի" հետ ավելի քան 5 տարվա պայմանագիր ունեմ և պատրաստվում եմ մնալ այս թիմում",- ասել է գերմանացի տաղանդավոր ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 496 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1