Home » 2012 » Մայիս » 11 » Լապորտա. "Բարսելոնան" օրեցօր քանդվում է"
07:24
Լապորտա. "Բարսելոնան" օրեցօր քանդվում է"
 Կատալոնական "Բարսելոնայի" նախկին նախագահ Ժոան Լապորտան պատրաստվում է կրկին վերադառնալ ֆուտբոլային գործունեության և իր թեկնածությունը դնել մոտակա ակումբային նախագահական ընտրություններին: "Ես դեռևս 100 տոկոսով չեմ որոշել, թե ինչ եմ ցանկանում անել, երբ կրկին ստանձնեմ "Բարսելոնայի" նախագահի պաշտոնը, բայց վստահ եմ, որ շատ անելիքներ կան: Մերօրյա ղեկավարները ամբողջությամբ վերացրել են իմ կառավարման համակարգը, և այսօր ակումբում գերակայում է շահը, այլ ոչ թե Կատալոնիայի պատիվը: Իմ ստեղծած մոդելն այլևս գոյություն չունի և ես ուղղակի ցավում եմ: "Բարսելոնայի" երկրպագուները գուցեև չեն հասկանում, թե ես ինչից եմ խոսում, բայց եթե այսպես շարունակվի, ապա մեր թիմի բոլոր խաղացողները վաղ թե ուշ կհեռանան ակումբից: Սա իրական դժբախտություն է",- ասել է Ժոան Լապորտան:
   Հավելենք, որ Ժոան Լապորտան ուղիղ 7 տարի եղել է "Բարսելոնայի" նախագահը, իսկ ահա 2010թ.-ին իր պաշտոնը զիջել է Սանդրո Ռոսելին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 524 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0