Կատալոնական "Բարսելոնայի" հանրահայտ նախագահ Ժոան Լապորտան այսօր հայտարարել է, որ ինքը լիովին պատրաստ է կրկին վերադառնալու և ղեկավարելու այդ թիմը, քանի որ երկար մտածելուց հետո հասկացել է, որ Սանդրո Ռոսսելը չի կարողանում գլուխ հանել իրեն վստահված աշխատանքից: "Եթե այսպես շարունակվի, ապա մեր սիրելի թիմը կարող է կործանվել, կորցնել այն հեղինակությունը, որը ձեռք է բերվել իմ ղեկավարության տարիներին: Ինչո՞ւ պետք է մեր թիմից հեռանար Պեպ Գվարդիոլան, ով հաղթում էր: Այսպես չպետք է լինի",- ասել Է Ժոան Լապորտան:
|