Home » 2011 » Հուլիս » 10 » Լասսանա Դիարան "Ռեալի" հետ չի մեկնի ԱՄՆ
18:34
Լասսանա Դիարան "Ռեալի" հետ չի մեկնի ԱՄՆ
 Ինչպես տեղեկացնում է AS իսպանական հանրահայտ օրաթերթը, Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Լասսանա Դիարան հրաժարվել է "Արքայական թիմի" հետ մեկնել ԱՄՆ միջխաղաշրջանային շրջագայության: Ըստ թերթի՝ Դիարան ինքը չի ցանկացել մադրիդյան ակումբի հետ մեկնել շրջագայության, քանի որ վերջնականապես որոշել է փոխել ակումբը: Գոհ չլինելով իրեն հատկացված դերից՝ Լասը որոշել է շուտափույթ կերպով հեռանալ Մադրիդից ու Իսպանիայից ընդհանրապես: Ֆրանսիացին կրկին Անգլիայում հայտնվելու մեծ ցանկություն ունի, սակայն Դիարայի ծառայություններով այսօր լրջորեն հետաքրքրված է միայն Թուրինի "Յուվենթուսը", որը չի կարող վճարել "Ռեալի" պահանջած 20 մլն եվրո տրանսֆերային գումարը և ամեն առիթ օգտագործում է գին գցելու համար: Չնայած Դիարան չի ցանկանում Ամերիկա մեկնել, այնուամենայնիվ, պարտավոր է վաղը ներկայանալ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և օրինավոր բացատրություններ տալ: Եթե հանկարծ Լասը ռիսկի գնա ու չներկայանա մարզչին, ապա նրան շատ խիստ պատճամիջոցներ են սպասվում: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0