Գուցե շատ ֆուտբոլասերի մոտ, ովքեր հետևում են "ԵՎՐՈ 2012"-ի խաղերին, բավական հաճելի տպավորություն է թողել Լեհաստանի ազգային ընտրանին, որի գլխավոր մարզիչ Ֆրանցիշեկ Սմուդան երեկ որոշեց հեռանալ թիմից, քանի որ չկարողացավ այդ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ փուլ: "Ես ոչ թե հեռացված եմ, այլ հեռանում եմ թիմից, քանի որ պայմանագիրս գործում էր մինչև "ԵՎՐՈ 2012"-ի ավարտը, իսկ մեզ համար առաջնությունն արդեն ավարտված է: Իմաստ չկա մնալու մի թիմում, որը 3 տարի արդեն մարզել ես",- ասել է Լեհաստանի ազգային ընտրանու մարզիչը:
|