Home » 2012 » Մայիս » 30 » Լեմպարդը կարող է բաց թողնել "ԵՎՐՈ 2012"-ը
23:41
Լեմպարդը կարող է բաց թողնել "ԵՎՐՈ 2012"-ը
 Հեղինակավոր ESPN լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Անգլիայի ազգային ընտրանու բազմափորձ կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն այսօր կայացած մարզման ժամանակ վնասել է ազդրը և հեռացել է մարզման հրապարակից՝ դրանով իսկ հարցականի տակ դնելով իր՝ այս Եվրոպայի առաջնության մասնակցությունը: Հաղորդվում է, որ 33-ամյա բրիտանացու վնասվածքի աստիճանը պարզ կդառնա վաղը կայանալիք բժշկական զննման ժամանակ: Եթե հանկարծ կանխատեսումները կատարվեն, ապա Լեմպարդը չի գնա Ուկրաինա և Լեհաստան, իսկ ֆուտբոլիստին էլ կփոխարինի Ջորդան Հենդերսոնը: Անգլիացիների մարզչական շտաբն այս մասին հայտնել է Հենդերսոնին՝ փորձելով հասկացնել, որ ամեն վայրկյան կարող է կանչ ստանալ Անգլիայի ընտրանուց:
     Հիշեցնենք, որ սկսած 2002թ.-ի աշխարհի առաջնությունից՝ Լեմպարդն այս ընթացքում որևէ միջազգային մրցաշար բաց չի թողել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 371 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0