Home » 2011 » Նոյեմբեր » 10 » Լենդոն Դոնովանը չի մասնակցի ԱՄՆ-Ֆրանսիա ընկերական հանդիպմանը
17:25
Լենդոն Դոնովանը չի մասնակցի ԱՄՆ-Ֆրանսիա ընկերական հանդիպմանը
 ԱՄՆ-ի ազգային հավաքականի տաղանդավոր կիսապաշտպան Լենդոն Դոնովանը հրաժարվել է մասնակցել մոտ օրերս կայանալիք ԱՄՆ-Ֆրանսիա ընկերական հանդիպմանը, քանի որ ցանկանում է ավելի լավ պատրաստվել ամերիկյան MLS եզրափակչի շրջանակներում Հյուսթոնի "Դինամոյի" հետ կայանալիք հանդիպմանը: Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, այս մասին ավելի վաղ համաձայնություն է ձեռք բերվել Դոնովանի և ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանի միջև: Այս կապակցությամբ Կլինսմանն ասել է. "Մենք պայմանավորվել էինք, որ Դոնովանը կմասնակցի Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը, իսկ բաց կթողնի սլովենացիների հետ կայանալիք հանդիպումը, սակայն Լենդոնն այլ բան որոշեց: Դա նրա իրավունքն է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 422 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0