Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի առաջատար Լեո Մեսսին, ով վերջին հանդիպումների ժամանակ հանգստանում էր, Goal.com ֆուտբոլային պորտալի լրագրողի հետ խոսել է իր մարզավիճակի մասին. "Ես բաց թողեցի "Դեպորտիվոյի" և "Մալագայի" դեմ հանդիպումները, և այդ հանգիստը ինձ շատ օգնեց: "Յունայթեդը" հաղթել է Անգլիայի առաջնությունում և հասել "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ: Նման թիմը չի կարող թույլ լինել: Սա եզրափակիչ է: Մենք հիշում ենք Հռոմում կայացած եզրափակիչը, սակայն շաբաթ օրը դժվար թե կրկնվի այդ հանդիպումը: "Յունայթեդը" ուժեղ թիմ է, որն իր տրամադրության տակ ունի մեծագույն խաղացողներ",-ասել է Մեսսին:
|