19:13 Լեոնարդոն և Էտո'ոն չեն հեռանա "Ինտերից" | |
Իտալական հեղինակավոր Terricon պարբերականը տեղեկացնում է, որ Միլանի "Ինտերի" տնօրեն Էռնեստո Պաոլիլոն հանդիպել է լրագրողների հետ և մի քանի կարևոր հարցերի պատասխաններ է տվել: Էռնեստո Պաոլիլոն ասել է. "Լեոնարդոն շարունակելու է աշխատել թիմի հետ: Որևէ այլ ակումբ չի տեղափոխվի նաև Սամուել Էտո'ոն, ով այս մրցաշրջանում ճամանչվել է ակումբի առաջատար ֆուտբոլիստ: Շարունակվում են բանակցություններն "Ուդինեզեից" Ալեքսիս Սանչիսին գնելու համար: Գործընթացը դժվարանում է, քանի որ չիլիացու տրանսֆերային արժեքը չափազանց բարձր է գնահատվում, և "Ուդինեզեի" ղեկավարությունը մեր 35 մլն եվրո առաջարկն արդեն մերժել է: Ամեն դեպքում` "Ինտերը" նրան ձեռք բերելու հույսը չի կորցնում":
| |
|
Total comments: 1 | |
| |