Իտալական "Ինտերի" բրազիլացի գլխավոր մարզիչ
Լեոնարդոն հայտարարել է, որ վստահ
է` իր թիմը
հաջորդ մրցաշրջանում կարող է հաղթել
Իտալիայի առաջնությունը. այս մասին հաղորդում է the SUN պարբերականը: Միաժամանակ բրազիլացի մասնագետը լրագրողներին հասկացնել է տվել, որ միլանյան ակումբում ամռանը լուրջ փոփոխություններ չեն լինի. "Անցած տարի
ես "Միլանի" հետ գրավեցի երրորդ
հորիզոնականը, իսկ այս մրցաշրջանում "Ինտերի" հետ` երկրորդը: Նշանակում է` հաջորդին մենք առաջինը կլինենք: Ես լավատեսորեն եմ նայում ապագային: Մարտահրավերները մեր կյանքի
նպատակն են, և ես պատրաստ եմ դրանց: Չեմ կարծում, որ ակումբում մեծ փոփոխություններ կլինեն, քանի որ թիմի
ներուժը մեծ է",-Լեոնարդոյի խոսքերն է մեջբերել պարբերականը:
|