Home » 2011 » Հուլիս » 8 » "Լիլը" փորձում է ձեռք բերել Կանալեսին
20:07
"Լիլը" փորձում է ձեռք բերել Կանալեսին
 Ըստ ֆրանսիական հեղինակավոր L'Equipe պարբերականի՝ Ֆրանսիայի ներկայիս չեմպիոն "Լիլն" ամառային տրանսֆերային պատուհանի շրջանակներում փորձելու է ձեռք բերել Մադրիդի "Ռեալի" տաղանդավոր խաղացող Սերխիո Կանալեսին: Ֆրանսիական "շների" գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ իսպանացին շատ մեծ հաջողությամբ կարող է փոխարինել ակումբից նոր հեռացած իվուարցի Ժերվինյոյին, ով տեղափոխվել է Լոնդոնի "Արսենալ":
Նշենք, որ 20-ամյա տաղանդավոր կիսապաշտպանին ձեռք բերելու համար բացի "Լիլից" պայքարում են նաև անգլիական "Էվերթոնը" և "Ասթոն Վիլան", իսպանական "Վիլյառեալը" և հռոմեական "Ռոման":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0