Ֆրանսիական "Լիոնի" նախագահ Ժան-Միշել Օլասը այսօր հաստատել է, որ թիմի 29-ամյա եզրային խաղացող Միշել Բաստոսը մոտ է իրենց ակումբը լքելուն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրազիլացին արդեն իսկ համաձայնեցրել է և պայմանագիր է ստորագրել գերմանական "Շալկեի" հետ, բայց Օլասը այդ ինֆորմացիան դեռևս չի մեկնաբանել. "Այժմ մենք փորձում ենք համաձայնության գալ Բաստոսին գնել ցանկացող ակումբի հետ: Խաղացողն արդեն իր անձնական պայմանագիրը ստորագրել էր, մինչև ակումբները կսկսեին բանակցային գործընթացը: Եթե ամեն բան լավ լինի, ապա արդեն եկող շաբաթ Բաստոսը կմիանա նոր թիմին: Բացի այդ` մենք այժմ նոր առաջարկ ենք ստացել մի էկզոտիկ ակումբի կողմից: Այս շաբաթ-կիրակի օրերին վերջնական որոշում կկայացվի":
|