Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, ֆրանսիական "Գենգամի" և Բուկինա Ֆասոյի ազգային ընտրանու պաշտպան Բակարի Կոնեն լքել է թիմը և տեղափոխվել Լիոնի "Օլիմպիկ": 23-ամյա ֆուտբոլիստին մնացել է միայն նախատեսված բուժզննումն անցնել և նախատեսված 5-ամյա պայմանագիր կնքել նոր ակումբի հետ: Նշենք, որ 23-ամյա Կոնեն "Լիոնի"` այս մրցաշրջանում գնած առաջին ֆուտբոլիստն է, այն բանից հետո, երբ թիմը գլխավորել է Ռեմի Գարդեն: Հիշեցնենք, որ Ջոն Մենսահի և թիմի ավագ Քրիսի ստացած վնասվածքների պատճառով "Լիոնն" այժմ դժվարություններ ունի պաշտպանական գծում:
|