Home » 2011 » Ապրիլ » 21 » Լիպիի խորհորդը "Յուվենթուսին"
08:00
Լիպիի խորհորդը "Յուվենթուսին"
 Իտալիայի ազգային հավաքականին 2006թ. աշխարհի չեմպիոն դարձրած Մարչելո Լիպին իր նախկին ակումբին` "Յուվնեթուսին", խորհուրդ է տվել  մրցաշրջանի ավարտից հետո չվաճառել թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին:
Լիպիի խոսքերը մեջբերում է Football Italia ռադիոկայանը. "Չի կարելի չեմպիոններին վաճառել: "Յուվենթուսը" նրա կարիքն ունի, քանի որ մեծ խաղացողները, հաղթողները միշտ էլ պահանջված են: Ես ոչինչ չունեմ Մարկո Ստորարի դեմ, նա հրաշալի խաղացող է, բայց հույս ունեմ, որ Բուֆոնը կմնա թիմում, քանի որ նրան վաճառելով` "բյանկորիները" հաստատ կթուլանան":
Հիշեցնենք, որ 33-ամյա Բուֆոնը մեջքի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանի կեսը բաց թողեց: 
Այժմ էլ բրիտանական լրատվամիջոցներում խոսակցություններ են հայտնվել, որ նա կարող է հեռանալ "Մանչեսթեր Յունայթեդ" կամ այլ թոփ մակարդակի ակումբ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1