Home » 2011 » Օգոստոս » 2 » Լիպպի կարծիքով կհաղթի կա՛մ "Միլանը", կա՛մ "Նապոլին"
07:58
Լիպպի կարծիքով կհաղթի կա՛մ "Միլանը", կա՛մ "Նապոլին"
 Իտալացի հանրահայտ մասնագետ Մարչելլո Լիպպին լրատվամիջոցների համար իր հարգարժան կարծիքն է հայտնել նոր մրցաշրջանում Իտալիայի առաջնության հնարավոր ֆավորիտներիի մասին: "Կարծում եմ, որ "Միլանն" ու "Նապոլին" կլինեն նոր մրցաշրջանի ֆավորիտները: Նրանք չեն փոխել մարզիչներին, ինչը շատ կարևոր է այս պարագայում: Նրանցից հետո "Ինտերն" է, ապա՝ "Յուվենթուսն" ու "Ռոման": Բոլորին հետաքրքրում է, թե ինչ կլինի հենց օրեցօր ուժեղացող "Ռոմայի" հետ, այդ թվում և ինձ: Նրանք որոշել են փոխել թիմային փիլիսոփայությունը և բավականին մեծ տեմպերով թարմացնում են թիմի կազմը խաղացողներով, որոնք հնարավոր է հոյակապ ապագա կունենան",- Լիպիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia լրատվամիջոցը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hartsat | Tags: Ռոմա, Մարչելլո Լիպպի, Նապոլի, Միլան, մրցաշրջան, ուժեղացող, Իտալիա, Յուվենթուս, կարծիք, Ինտեր | Rating: 5.0/2
Total comments: 0