Ըստ հանրահայտ Goal.com մարզական կայքի` Խոսեպ Գվարդիոլան և "Սուոնսիի" գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հրաժարվել են "Լիվերպուլի" ղեկավարության հետ նախնական բանակցություններ վարելուց: Պեպ Գվարդիոլան անգամ վստահեցրել է, որ չի պատրաստվում ոչ մի ակումբ գլխավորել, իսկ ահա Բրենդան Ռոջերսը ցանկություն է հայտնել շարունակելու աշխատել Ուելսը ներկայացնող թիմի հետ: