Home » 2013 » Ապրիլ » 1 » "Լիվերպուլում" նոր դեմքեր կլինեն
12:08
"Լիվերպուլում" նոր դեմքեր կլինեն
 Գալիք մրցաշրջանում "Լիվերպուլի" գլխավոր մենեջեր Բրենդան Ռոջերսը պատրաստվում է թիմի կազմը ուժեղացնել մի քանի որակյալ խաղացողներով: Անգլիական մամուլում գրում են, թե "մերսիսայդցիները" պատրաստ են թիմը համալրել 5 ֆուտբոլիստներով, որոնց անունները դեռ հայտնի չէ: Թիմը մտադիր է գալիք մրցաշրջանում պայքարել լավագույն քառյակում հայտնվելու, ինչու ոչ՝ նաև երկրի չեմպիոնական կոչման համար, այդ պատճառով էլ ուժեղացման կարիք ունի: Կարելի է վստահ ասել, որ "Լիվերպուլը" կգնի դարպասապահի և կենտրոնական պաշտպանի, քանի որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ջեյմի Կարրագերը ավարտելու է ֆուտբոլային կարիերան: Ռոջերսին նաև ենթահարձակվող է պետք, ով կարող է լավ խաղալ հարձակվողների հետևում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 332 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0