Home » 2012 » Հունիս » 3 » "Լիվերպուլում" սպասո՞ւմ են Դումբիային ու շատ-շատերին
16:54
"Լիվերպուլում" սպասո՞ւմ են Դումբիային ու շատ-շատերին
 Անգլիական "Լիվերպուլի" ղեկավարությունը որոշել է նոր սերնդափոխություն կատարել թիմում, և նոր գլխավոր մարզչի հաստատումը միայն առաջին քայլն էր, որով ակումբի ղեկավարությունը ցույց տվեց թիմի երկրպագուներին, որ պատրաստ է նորարարություններ իրականացնելու: Սպասվում է, որ մոտակա օրերին թիմի գլխավոր մարզիչը կհանդիպի "մերսիսայդցիներին" պատկանող երկու աստղային խաղացողների` Ջո Քոուլին և Ալբերտո Ակվիլանիին, որպեսզի նրանցից իմանա` արդյոք վերջիններս պատրաստ են վերադառնալ "Լիվերպուլ": Բացի այդ` "կարմիրների" ղեկավարությունը մտադիր է թիմն ուժեղացնել բարձրակարգ մեկ հարձակվողով և որպես լավագույն տարբերակ նշվում է իվուարցի հարձակվող Սեյդու Դումբիայի անունը, ով հանդես է գալիս Մոսկվայի "ԲԿՄԱ"-ում: Սպասվում է, որ իվուարցու համար "Լիվերպուլը" կվճարի մոտ 25 մլն ֆունտ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 392 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0