Home » 2011»Հուլիս»14 » "Լիվերպուլը" համալրում է ստանում ի դեմս Դաունինգի
16:33
"Լիվերպուլը" համալրում է ստանում ի դեմս Դաունինգի
Մերսիսայդյան "Լիվերպուլն" այսօր պաշտոնապես հայտարարել է Անգլիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Սթյուարտ Դաունինգի տրանսֆերի շուրջ "Ասթոն Վիլայի" հետ համաձայնության գալու մասին: "Կարմիրների" ներկայացուցիչները հաղորդում են, որ գործարքի արժեքը կազմում
է շուրջ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ավելի վաղ լիվերպուլցիները փորձում էին ֆուտբոլիստին ձեռք
բերել 15 միլիոն ֆունտով: Սթյուարտին ցանկանում էր ձեռք
բերել նաև "Արսենալը", բայց ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել մեկնել "Էնֆիլդ", և բիրմինհեմյան թիմի ղեկավարությունը չէր մերժել ֆուտբոլիստի թախանձանքին: Մոտ մեկ շաբաթ Դաունինգը բանակցություններ է վարել անհատական
պայմանագրի շուրջ, և վերջապես ամեն բան լավ ավարտ է ունեցել. հաղորդում է Sky Sports լրատվամիջոցը: