Home » 2012 » Օգոստոս » 25 » "Լիվերպուլը" իրենով արեց Շահինին
16:34
"Լիվերպուլը" իրենով արեց Շահինին
 Ինչպես ժամեր առաջ հայտնել է "Լիվերպուլի" պաշտոնական կայքը, ակումբը կարողացել է համաձայնության գալ Մադրիդի "Ռեալի" ղեկավարների հետ, և այսուհետ իրենց թիմում կխաղա թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը, ով Անգլիա է տեղափոխվում վարձակալական հիմունքներով, սակայն կարող է նույնիսկ մշտապես խաղալ "կարմիրների" կազմում, եթե իհարկե անգլիական ակումբի ղեկավարությունը մեկ տարի անց համաձայնի "Ռեալին" 14 մլն ֆունտ վճարի թուրք ֆուտբոլիստի համար: Այս մեկ մրցաշրջանի ընթացքում "Լիվերպուլը" կվճարի խաղացողի` շաբաթական 115 հազար ֆունտ կազմող աշխատավարձի միայն մի մասը, սակայն "Արքայական ակումբն" էլ իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչել իր ֆուտբոլիստին, եթե զգա նրա կարիքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 351 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0