Home » 2012 » Օգոստոս » 29 » "Լիվերպուլը" ներկայի ու ապագայի թիմ կլինի
08:14
"Լիվերպուլը" ներկայի ու ապագայի թիմ կլինի
 Անգլիական "Լիվերպուլի" նորաթուխ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ իր գլխավորած ակումբը կարող է դեռևս մի քանի նորեկների էլ ունենալ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: "Հստակ էլ ասել չեմ կարող, թե ովքեր կգան, սակայն հույս ունեմ, որ իմ տրամադրության տակ կհայտնվեն այնպիսի տղաներ, ովքեր ցանկանում են պայքարել և իրենց մասին հայտնել ի լուր աշխարհի: Իհարկե, մեր այս հզոր թիմը չունի աստղաբաշխական գումարներ, սակայն ես պատրաստ եմ աշխատել երիտասարդների հետ, նրանցից նոր աստղեր ստեղծել: Ես դժգոհ չեմ փորձառու խաղացողներից, ուղղակի շատ կուզեի, որ նրանց կողքին աճեին ավելի շատ երիտասարդները: Ամռանը մի քանի խաղացողներ ենք կորցրել և դեռ կուզեի նրանց փոխարեն նորերին տեսնել թիմում: Եթե ցանկանում ենք ինչ-որ արդյունքի հասնել, ապա պետք է ուժեղանալ: Ինձ շատ է դուր գալիս մեր նոր ձեռքբերումը` Ջո Ալլենը, ում հասակն ընդամենը 165 սմ է: Տղան ֆուտբոլային դաշտում դառնում է 2 մետրանոց գիգանտ: Դե, շուտով "Լիվերպուլի" երկրպագուները կսկսեն սիրել նրան: Մենք գնել ենք այնպիսի երիտասարդների, որոնց տրանսֆերային գինը շատ շուտով էլ ավելի կբարձրանա: Մենք կառուցում ենք ոչ միայն ներկայի, այլև ապագայի հաղթող թիմ",- ասել է Բրենդան Ռոջերսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 273 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0