Անգլիական "Լիվերպուլը" ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի "Բորուսիայի" սերբ կենտրոնական պաշտպան Նևեն Սուբոտիչին. այս մասին տեղեկացնում է բրիտանական Daily Mirror պարբերականը: Նշենք, որ սերբ խաղացողի պայմանագիրը Գերմանիայի անցած տարվա չեմպիոնների հետ ավարտվում է 2014թ.-ին, իսկ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 18 միլիոն եվրո: