Ինչպես հայտնում է հանրահայտ Sky Sports բրիտանական լրատվամիջոցը, անգլիական "Լիվերպուլին" պատկանող երիտասարդ պաշտպան Դանիել Այալան տեղափոխվել է "Նորվիչ Սիթի": Հավելենք, որ իսպանացի խաղացողը 2007թ.-ին է "Լիվերպուլ" տեղափոխվել անդալուզյան "Սևիլյայից", երբ մերսիսայդյան թիմի գլխավոր մարզիչն էր հանրահայտ Ռաֆայել Բենիտեսը, ում հեռանալուց հետո Այալան "կարմիր" մարզաշապիկով ընդամենը 5 հանդիպում է անցկացրել անգլիական "Պրեմիեր լիգայում":
|