Ինչպես նշում են բրիտանական թերթերը, Մերսիսայդի ներկայացուցիչ "Լիվերպուլի" պորտուգալացի հենակետային կիսապաշտպան Ռաուլ
Մեյրելեշը 4-ամյա պայմանագիր է կնքել Լոնդոնի "Չելսիի" հետ: Այս մասին երեկ ուշ կեսգիշերին հաղորդել է լոնդոնյան
ակումբի պաշտոնական կայքը: Ըստ BBC հանրահայտ ռադիոկայանի ունեցած տվյալների՝ տրանսֆերային գործարքի գումարը գնահատվում է 12
մլն ֆունտ: Նշենք, որ "Լիվերպուլի" կազմում Մեյրելեշն
անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան: Նա մասնակցել է "Պրեմիեր լիգայի" 33 հանդիպման, խփել
է հինգ գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:
|