Home » 2012 » Մայիս » 17 » "Լիվերպուլը" նոր մարզիչ է փնտրում
07:35
"Լիվերպուլը" նոր մարզիչ է փնտրում
 Անգլիական "Լիվերպուլի" ղեկավարությունը վատ արդյունքների պատճառով երեկ հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշին, ում գլխավորությամբ մերսիսայդյան "կարմիրներն" անգլիական "Պրեմիեր լիգայում" զբաղեցրին միայն 8-րդ հորիզոնականը: Եվ ահա Քենիի հեռացումից ժամեր անց բրիտանական լրատվամիջոցները սկսել են գրել այն հավանական մասնագետների անունները, ովքեր կարող են գլխավորել "Լիվերպուլը": Ըստ հանրահայտ The Guardian պարբերականի` ամենահավանական տարբերակը "Ուիգանի" ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն է, ում գլխավորությամբ թիմն իր տեղը պահպանեց "Պրեմիեր լիգայում": Բացի "Ուիգանի" գլխավոր մարզչից թիմը կարող են գլխավորել նաև Յուրգեն Կլոպպը, Դիդյե Դեշամը կամ էլ պորտուգալացի Անդրե Վիլլաշ-Բոաշը, ով Անգլիայում աշխատելու փորձ արդեն ունի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 401 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0