17:45 "Լիվերպուլը" պատրաստվում է թարմացնել կիսապաշտպանությունը | |
Բրիտանական Guardian հեղինակավոր պարբերականը
տեղեկացնում է, որ անգլիական "Լիվերպուլի" ղեկավարությունը պատրաստվում է ամառային
տրանսֆերային պատուհանի ընթացքում թարմացնել թիմի կիսապաշտպանությունը` վաճառելով
ակումբի մի քանի կիսապաշտպանների: Մերսիսայդյան ակումբն արդեն հասցրել է ծախսել
շուրջ 47 մլն ֆունտ, որոնցով կարողացել է գնել երեք խաղացողների` Սթյուարտ
Դաունինգին, Ջորդան Հենդերսոնին և Չառլի Ադամին: Այժմ "կարմիրների" գլխավոր մարզիչ
Քենի Դալգլիշը կարծում է, որ ժամանակն է եկել թարմացնել ակումբի կազմը: Ըստ
տեղեկությունների` "Լիվերպուլից" առաջինը, ամենայն հավանականությամբ, կհեռանա Միլան
Յովանովիչը, ում ծառայություններով հետաքրքրված են բելգիական "Անդերլեխտը" և ֆրանսիական "Լիլը":
Մաքսի Ռոդրիգեսը կարող է ետ կանչվել Մադրիդի "Ատլետիկոյից", իսկ ահա անգլիացի
Ջո Քոուլին իրենց ակումբում ցանկանում են տեսնել անգլիական "Ասթոն Վիլան" ու "Տոտենհեմը" և գերմանական "Համբուրգը", սակայն անգլիացի կիսապաշտպան-հարձակվողին
մերսիսայդյան ակումբը մտադրություն չունի հեշտությամբ և ցածր գնով վաճառելու: Ջո
Քոուլի մասին Քենի Դալգլիշն ասել է. "Մրցաշրջանի վերջում Քոուլը չէր կարողանում
հայտնվել հիմնական կազմում, սակայն այս ընթացքում նա շատ է աշխատել, և նրա մոտ մեծ
աճ է նկատվում: Կարծում եմ, որ մոտ ապագայում Քոուլն իր փայլուն խաղով կկարողանա
նոր երանգ հաղորդել "Լիվերպուլի" ցուցադրած խաղին: Նա շատ լավ է հասկանում իր դերը
խաղադաշտում":
| |
|
Total comments: 0 | |