Home » 2011 » Օգոստոս » 15 » Լոնդոնյան գերվածը տուն է վերադառնում
09:44
Լոնդոնյան գերվածը տուն է վերադառնում
Ուղիղ 8 մրցաշրջան Կատալոնիայից դուրս անցկացնելով` Սեսկը Ֆաբրեգասը` աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկը, վերջապես հարազատ "տուն" է վերադառնում:
Նա "Արսենալ" էր տեղափոխվել 2003թ.-ին, երբ դեռևս 16 տարեկան էր: Այժմ նա 24 տարեկան է և հարազատ տուն է վերադառնում: Այս ընթացքում "զինագործների" կազմում նա մասնակցել է 303 հանդիպման` խփելով 57 գոլ և կատարելով 100-ից ավելի գոլային փոխանցում: Այս ֆանտաստիկ արդյունքները, որ կարող են արձանագրել միայն ֆուտբոլային գերաստղերը, անտարբեր չթողեց Ֆաբրեգասի նախկին թիմին` կատալոնական "Բարսելոնային", որը գրեթե ամեն բան արեց, որպեսզի գնի կատալան կիսապաշտպանին:
       Գոլային փոխանցումների վարպետ
Վերջին տարիների ուժեղագույն ազգային առաջնությունում` Անգլիայի "Պրեմիեր լիգայում", Սեսկն ամենաշատ գոլային փոխանցումներ կատարողներից մեկն էր: Ընդհանուր առմամբ նա "Պրեմիեր լիգայում" 71 գոլային փոխանցում է կատարել: Նրա անձնական ռեկորդն արձանագրվեց 2007-2008թթ. մրցաշրջանում, երբ Սեսկը 19 գոլային փոխանցում կատարեց: Չնայած, որ 2010-2011թթ. մրցաշրջանում նա "զինագործների" կազմում ընդամենը 25 խաղ անցկացրեց, այդուհանդերձ հասցրեց կատարել 14 գոլային փոխանցում:
       Ունիվերսալ կիսապաշտպան

Գվարդիոլան շատ է գնահատում Սեսկի ունիվերսալությունը: Նա կարող է խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում, ինչպես նաև կիսապաշտպանության բոլոր եզրերում: Ֆաբրեգասն իրեն լավ է զգում նույնիսկ հարձակման գոտում: Այս ամենը նա ապացուցեց 2009-2010թթ. մրցաշրջանում, երբ խփեց 15 գոլ ու կատարեց նույնքան էլ գոլային փոխանցում: Նա հիանալի է տեսնում դաշտն ու անասկած համապատասխանում է իր հարազատ թիմի խաղաոճին, թեև դեռևս հանելուկ է, թե որտեղ է խաղալու, ու արդյոք հիմնական կազմի խաղացող կլինի:
       300-ից ավելի պաշտոնական խաղ

Չնայած երիտասարդ տարիքին (նա դեռևս 24 տարեկան է), Սեսկն "Արսենալի" ավագն էր և հասցրեց Լոնդոնում 300-ից ավելի հանդիպում անցկացնել, որոնցից 212-ը "Պրեմիեր լիգայում", որտեղ իր նորամուտը նշել էր դեռ 17 տարեկան հասակում: Բացի սրանից, նա "Արսենալի" պատմության մեջ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ խաղացողն է: Նա իր առաջին գոլը խփել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ ընդամենը 16 տարեկան պատանի էր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 401 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0