Ֆրանսիայի ազգային ընտրանու երիտասարդ գլխավոր մարզիչը Լորան Բլանն արդեն իսկ սկսել է նախնական բանակցություններ վարել Լոնդոնի "Տոտենհեմի" ղեկավարության հետ, քանի որ ցանկություն ունի "ԵՎՐՈ 2012"-ի ավարտից հետո վերադառնալու ակումբային ֆուտբոլ: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` ֆրանսիացի մասնագետն արդեն հանդիպել է "խթանների" ներկայացուցիչների հետ և գրեթե արդեն նախնական համաձայնության հասել վերջիններիս հետ: