22:01 Լուգանոն հանդես կգա Ֆրանսիայում | |
Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, թուրքական "Ֆեներբախչեի" և Ուրուգվայի
ազգային հավաքականի 30-ամյա պաշտպան Դիեգո Լուգանոն իր կարիերան
շարունակելու է ֆրանսիական "ՊՍԺ"-ի կազմում: Տրանսֆերային գործարքի արժեքի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Նշենք, որ Թուրքիայի
նախորդ առաջնությունում Դիեգո Լուգանոն "Ֆեներբախչեի" կազմում անց է
կացրել 28 խաղ և դարձել 8 գոլի հեղինակ: Հիշեցնենք նաև, որ Ուրուգվայի ազգային ընտրանու կազմում Լուգանոն 2010թ.-ին դարձել է Աշխարհի առաջնության
բրոնզե մեդալակիր, իսկ այս տարի նվաճել է Ամերիկայի գավաթը:
| |
|
Total comments: 0 | |