Home » 2012 » Փետրվար » 3 » Լուիս Գարսիա. "Եթե Մարսելոն չխաղա, ապա նրան կփոխարինի 30 միլիոնանոց մեկը"
16:06
Լուիս Գարսիա. "Եթե Մարսելոն չխաղա, ապա նրան կփոխարինի 30 միլիոնանոց մեկը"
 Իսպանական "Խետաֆեի" գլխավոր մարզիչ Լուիս Գարսիան կարծում է, որ "Լա լիգայի" առաջիկա տուրի շրջանակներում Մադրիդի "Ռեալի" հետ կայանալիք խաղում "սերուցքայինների" ձախ պաշտպան Մարսելոնյի հանդես չգալը որևէ խնդիր չի ստեղծի "Ռեալի" համար: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է մասնագետի խոսքերը. "Եթե Մարսելոն չկարողանա մասնակցել այդ հանդիպմանը, ապա "Ռեալում" կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան լրացնել այդ բացը: Դա կարող է անել 30 մլն եվրո արժողությամբ ֆուտբոլիստը, ով ևս շատ լավ է իրեն դրսևորում (Խմբ. Նշենք, որ Լուիս Գարսիան նկատի ունի պորտուգալացի եզրային Ֆաբիո Կոենտրաուին): Իսկ ահա մենք չենք կարող հույս դնել Գյուիսի վրա, ում հետ ապագայում ես մեծ պլաններ ունեմ: Իմ ակումբը հիմա շատ լավ մարզավիճակում է գնվում, իսկ ահա "Ռեալը" հիմա լավագույնն է "Լա լիգայում": Դրա մեջ կարող եք համոզվել` ևս մեկ անգամ դիտելով մադրիդցիների անցկացրած վերջին մի քանի հանդիպումների տեսագրությունները: Նրանք ներկայումս որևէ խնդիր չունեն, իսկ մենք...":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0