07:11 Լուիս Սուարես. "Ուրախ եմ, որ երկրպագուները ինձնից վախենում են" | |
Ուրուգվայի ֆուտբոլի օլիմպիական ընտրանու և անգլիական "Լիվերպուլի" առաջատար հարձակվող Լուիս Սուարեսը երեկ հայտարարել է, որ դժգոհ է մնացել իր ընտրանու և Մեծ Բրիտանիայի հավաքականի միջև կայացած խմբային խաղից, քանի որ երկրպագուները վիրավորել են ոչ միայն իրեն, այլև իր երկրին: "Ես կարող եմ հասկանալ, եթե երկրպագուներն ինձ վիրավորեն, դա ինձ համար ամենևին էլ խնդիր չէ, բայց կարծում եմ` բրիտանացիներն իրենց անհարգալից պահեցին, երբ սկսեցին սուլել մեր երկրի ազգային հիմնի հնչելու ժամանակ: Իհարկե, շատ տխուր էր, որ մենք պատրվեցինք ու ստիպված էինք լքել ասպարեզը, սակայն անձամբ ես անչափ ուրախ եմ, որ բրիտանացիները դուրս մնացին 1/4 եզրափակչից: Երկրպագուները միշտ էլ չեն սիրում այն խաղացողներին, որոնցից վախենում են: Ուրախ եմ, որ ես մեծ վախ եմ ներշնչում մրցակիցների երկրպագուների մոտ: Ցանկացած երկրի ազգային հիմնը հարգանքի է արժանի, թեկուզ այդ երկիրը լինի Ձեր ամենաոխերիմ թշնամին",- ասել է ուրուգվայցի հարձակվողը:
| |
|
Total comments: 0 | |