"Լիվերպուլի" առաջատար հարձակվող Լուիս Սուարեսը Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից որակազրկվել է 8 հանդիպումով` "Լիվերպուլ" - "Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպման ժամանակ "կարմիր սատանաների" կազմում հանդես եկող Պատրիս Էվրայի հասցեին ռասիստական արտահայտություններ ասելու համար: Մերսիսայդյան ակումբի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշումը: