Home » 2011 » Մարտ » 31 » Ըստ Ֆիգուի` "Բարսելոնան" պետք է զգուշանա "Շախտյորից"
16:22
Ըստ Ֆիգուի` "Բարսելոնան" պետք է զգուշանա "Շախտյորից"
Պորտուգալական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից ու Միլանի "Ինտերի" ներկայիս աշխատակիցներից մեկը` Լուիշ Ֆիգուն, իսպանական Marca պարբերականին իր կարծիքն է արտահայտել "Բարսելոնա"-"Շախտյոր" Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի խաղազույգի մասին. "Ես "Բարսելոնային" ընդգծված ֆավորիտ չեմ համարում: "Շախտյորի" կազմում խաղում են մի շարք բրազիլացիներ, ովքեր իրենց շատ լավ են դրսևորում ցանկացած մրցակցի դեմ հանդիպումներում: "Բարսելոնան" չպետք է թերագնահատի իր մրցակցին, այլապես շատերի համար անակնկալ կարող է գրանցվել: Ինձ թվում է, որ այս խաղում վճռորոշ դեր է խաղալու ֆուտբոլիստների անհատական վարպետությունը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 588 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 2