Home » 2011 » Նոյեմբեր » 10 » Լուիշ Նանի. "Ես Նանին եմ, ես Քրիշտիանու Ռոնալդուն չեմ"
17:51
Լուիշ Նանի. "Ես Նանին եմ, ես Քրիշտիանու Ռոնալդուն չեմ"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին հայտարարել է, որ ինքը չի տանում, երբ իրեն համեմատում են իր հայրենակից Քրիշտիանու Ռոնալդուի հետ: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Նանիի խոսքերը. "Ես Նանին եմ, ես Քրիշտիանու Ռոնալդուն չեմ: Չեմ ցանկանում, որպեսզի մեր միջև զուգահեռներ անցկացնեն, քանի որ մենք խաղային տարբեր ոճեր ունենք":
  Պորտուգալացին հույս ունի, որ Պորտուգալիայի ազգային հավաքականը հինգերորդ անգամ կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Կիսապաշտպանը, ում 25-ամյակը կլրանա բոսնիացիների հետ կայանալիք հանդիպումից երկու օր անց, չի ցանկանում Աշխարհի առաջնության նման բաց թողնել Եվրոպայի առաջնությունը` իր ազգայինի ելույթներին հետևելով որպես երկրպագու. "Ես հույս ունեի, որ ՀԱՀ-ում կայացած Աշխարհի առաջնությունը կլինի իմ աշխարհի առաջնությունը: Անընդհատ պատրաստվում էի, չէի բաց թողնում անգամ մեկ պարապմունք, սակայն եղավ այն, ինչից ամենաշատն էի փորձում խուսափել: Այս մեկ տարում ես ավելի եմ կատարելագործվել թե տեխնիկապես, թե թիմային խաղով և հույս ունեմ, որ ինձ համար դեռ ամեն ինչ առջևում է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 586 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1